Նոյեմբերի 29-ին մի շարք համայնքներում նախատեսվում
են ՏԻՄ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսել է մի
շարք համայնքներում թեկնածուների առաջադրումները։
Ամասիա համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Ջեմմա Հարությունյանը, Նոյեմբերյան խոշորացված համայնքում Մխիթար Խաչիկյանն է։
Հիշեցնենք,որ նոյեմբերի 29-ին համամասնական ընտրակարագով ավագանի կընտրեն Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է հոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն: