Ալեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են ամագործակցության զարգացման հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաս Միկելկեւիչյուսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:


Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։


Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր։