Արարատի մարզում կանխվել է ապօրինի խորքային հորի շահագործումը․ ընկերության տնօրենը տուգանվել է 2 մլն դրամով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի հորատման դեպք։

Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, Մասիս-Ռանչպար խճուղու ձախակողմյան հատվածում «Գար-Շին» ՍՊԸ-ն ավազի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության իրականացրել է խորքային հորի հորատման աշխատանքներ։

Տեսչական մարմինը կանխել է խորքային հորի շահագործումը։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տույժի՝ 2 մլն դրամի չափով։