Զենք չի տրամադրվելու քրեական հետապնդման ենթարկված անձին, կամ եթե առկա է դատավճիռ. Արփինե Սարգսյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Զենքի շրջանառության ազատականացումը թյուրընկալումների տեղիք է տալիս, թե ռիսկերը գնահատված չեն: Սակայն զենք չի տրամադրվելու այն անձին, որը քրեական հետապնդման է ենթարկվում հանցանքի համար կամ առկա է դատավճիռ: Նույն տրամաբանությամբ է աշխատում նաև զենքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու կարգավորումը, այսինքն՝ եթե կա նման իրավիճակ, ոչ միայն ընտանեկան բռնության, այլև ցանկացած հանցագործության դեպքում»,- այսօր ԱԺ-ում Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին:
Նրա խոսքով՝ ռիսկերը գնահատված են և մտահոգությունները փարատված:
Մանրամասն՝ տեսանյութում