Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան արդարացնելու հոդվածներով։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի գլխավոր դատախազության և Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունները։
Քննության տվյալներով՝ Մենդելն զբաղվում է «Ուկրաինայի դեմ տեղեկատվական-դիվերսիոն գործունեությամբ» և օգտագործում է իր ճանաչելիությունն ու պետական հաղորդակցությունների ոլորտում աշխատանքային փորձը «ագրեսոր պետությանն ձեռնտու տեղեկատվական նարատիվներ տարածելու համար, որոնք ուղղված են Ուկրաինայի վարկաբեկմանն ու նրա միջազգային աջակցության թուլացմանը»։