Անչափահաս Վ․Խ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12 տարին չլրացած անձանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Datalex.am-ից civic.am-ը տեղեկացավ, որ գործը դատարան է մուտք եղել դեկտեմբերի 8-ին։ Ըստ մեղադրանքի՝․ Վ․Խ․-ն ««Զատիկ» ԵԱԿ ՊՈԱԿ- սաներ Ա․ Մ․-ի և Ա․ Ա․-ի նկատմամբ, օգտագործելով վերջինների անօգնական վիճակը, կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ, ինչպես նաև կրկին 12 տարին չլրացած անձի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ,այն է՝ նույն կենտրոնի սան Ա․ Մ․-ի նկատմամբ, օգտագործելով վերջինի անօգնական վիճակը, կատարել է սեքսուալ բնույթի այլ գործողություններ»:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/ 198 հոդվածի 4-րդ մասով /3 դրվագ/։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հայտնեց, որ ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ ՔԿ-ն կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը կիրառել է տնային կալանքը։
Datalex.am-ից տեղեկանում ենք, որ տնային կալանքն ու դաստիարակչական հսկողությունը հանձնվել է մեղադրյալի հոգաբարձուին։ «Եվս մեկ քրեական վարույթ ունենք, այս պահին իրականացվում է նախաքննություն, ունենք մեկ մեղադրյալ, մեկ տուժող, մեղադրյալի նկատմամբ կիրառվել է կալանքը՝ որպես խափանման միջոց»,-հայտնեց Աբրահամյանը, սակայն այս գործի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ նախաքննական գաղտնիքն ու երեխայի լավագույն շահի պաշտպանությունը հաշվի առնելով։