Քաղաքացիակենտրոն լրատվություն
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նիստի ընթացքում Խորհրդի անդամները քննարկել են մարդու հիմնական իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին, ինչպես նաև անկախ և ինքնավար պետական մարմինների գործառույթներին վերաբերող կարգավորումները։
Բացի այդ, Խորհուրդը քննարկել է նաև խորհրդի անդամներ Դանիել Իոաննիսյանի և Գրիգոր Առաքելյանի կողմից ներկայացված առաջարկները: