Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. Արսեն Թորոսյան

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է թաղման նպաստի վճարման կարգին՝ տեղեկացնելով, որ կարգը չի փոխվի:


«Այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ: Որևէ փոփոխություն չի նախաձեռնվի, և օրենքի նախագիծը, որ դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- ասել է նախարարը: