Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանության է արժանացրել Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձևի նախագիծը՝ նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 117 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։
Բանաձևին դեմ է քվեարկել 53 պետություն, 9-ը
ձեռնպահ է մնացել, սոցցանցերում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ մարդու իրավունքների,
ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով լիազորված անձ Գրիգորի
Լուկյանցևը։
Նշենք, որ Ռուսաստանի նախաձեռնությանը
Ադրբեջանը նույնպես կողմ է քվեարկել, Վրաստանը՝ դեմ, Թուրքիան՝ ձեռնպահ: