Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ այդ օրը իր ավտոմեքենան կայանել է Սայաթ-Նովա պողոտայի հասցեներից մեկի դիմաց, և ավտոմեքենայից գողացել են խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգով նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ տուժածը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ն, հայտնել է, որ «Աուդի» մակնիշի «88 PP 888» համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հասցեում և ժամը 17:00-ի սահմաններում նկատել, որ ավտոմեքենայի սրահում եղած պայուսակի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են 8 միլիոն դրամ։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ գողության մասին Վլադիմիր Մ.-ն հայտնել է օրեր անց՝ նոյեմբերի 2-ին, իսկ ավտոմեքենայի համարանիշերը արժեն 8 միլիոն դրամ։