Երևան քաղաքի խցանումները մենք ենք ստեղծում, պարզագույն կանոնի պահանջը չկատարելու միջոցով. Արմեն Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել՝ անդրադառնալով Երևան քաղաքում առկա ճանապարհային խցանումներին։


«Երևան քաղաքի խցանումները մենք ենք ստեղծում, պարզագույն կանոնի պահանջը չկատարելու միջոցով: Ոստիկանությունը պետք է վարչական ներգործության միջոցներ ձեռնարկի»,- նշել է պատգամավորը։