Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանը եւ մամուլ քարտուղար Մովսես Հարությունյանը նոյեմբերի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)։ Այցըը պայմանավոված է աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այսօր նման որոշում կայացրել։
Վարչապետի աշխատակազմն էլ փոխհատուցելու է պատվիրակության անդամների՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը՝ (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա):
Անվտանգության խորհրդի քարտուղարը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները պետք է ներկայացնի Վարչապետի աշխատակազմ եւ Արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։