Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պատահական չէ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի անդամը ՀՀ քարտեզը համարում է կիսատ-պռատ, քանի որ նրանք մեր երկրի քարտեզը համեմատում են իրենց՝ «широка страна родная»-ի հետ ու մեր երկիրն իրենց համար փոքր ու կիսատ-պռատ է երևում։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ շարունակելով․
«Երևի այդ պատճառով է, որ «տիեզերական բարերար» Սամվել Կարապետյանը չի հրաժարվում ՌԴ քաղաքացիությունից, քանի որ, իրենց ձևակերպմամբ, կիսատ-պռատ քարտեզով այս փոքր երկրի մասշտաբները իր «հագով» չեն։
Կիսատ-պռատ քաղաքական ուժի ներկայացուցիչները պետք է իմանան, որ Հայաստանը ամբողջական ու մեծ է ոչ թե իր ֆիզիկական չափերով, այլ պատմությամբ ու բովանդակությամբ, ինչի կարիքը նրանք հաստատ ունեն»։