Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա շրջանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել:
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ»,- ասված է ՀՀ ԱԳՄԱՆ-ի հաղորդագրության մեջ։