Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը առանձին շրջաններում, 22-ին, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 21-22-ը, 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի։

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 23-ի ցերեկը, 21-ի գիշերը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
