Այսօր՝ նոյեմբերի 21-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։40-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գարեգին Նժդեհ հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes-Benz G 550»-ը, մեկ այլ «Mercedes» և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող երկու տրոլեյբուսները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով երկու հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևան 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
shamshyan.com-ը հայտնում է, որ բախման հետևանքով «BMW X5»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։