Նման պատկեր ոչ մի համայնքում չեմ տեսել. Հայանիստը, Մասիսի մյուս բնակավայրերը դուրս ենք բերելու ցեխից. Թորոսյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Մասիս խոշորացված համայնքում մասնակցել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին:


Նա նշել է, որ եղել են Հայանիստ գյուղում, որտեղ բացի դպրոցից, ամբուլատորիայից և կենտրոնական հատվածի փողոցներից, որոնք բոլորը կառուցել ու բարեկարգել է գործող իշխանությունը, գյուղում այլևս ոչինչ արված չէ, գյուղը ցեխի մեջ կորած է: Ըստ Թորոսյանի, ինքը եղել է բազմաթիվ համայնքներում, սակայն նման անմարդկային և խղճուկ վիճակ ոչ մի տեղ չի տեսել:


Նա նշել է, որ համայնքը, ինչպես նաև մյուս բնակավայրերն ունեն շանս՝ փոխելու իրենց կյանքն ու առօրյան:


«Հայանիստը և Մասիսի մյուս բնակավայրերը դուրս ենք բերելու ցեխից` դեկտեմբերի 13-ին քվեարկելով Քաղաքացիական պայմանագրի թեկնածու Հովհաննես Հակոբյանի օգտին»,- ասել է Թորոսյանը: