Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ:


Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Լիբանանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:


Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների կուռ բարեկամության վրա:


Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը և երկկողմ ու բազմակողմ համագործակցության շարունակական ընդլայնումը՝ ի շահ մեր երկու պետությունների:


Այս նշանակալից օրվա առիթով Լիբանանին ու նրա բարեկամ ժողովրդին մաղթում եմ անսասան կամք ու վճռականություն՝ հասնելու երկրում կայունության, խաղաղության և բարգավաճման»: