Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման ենթակա են՝
9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811 մլն 400 հազար դրամ),
6 շարժական գույք,
18 մլն 371 հազար 325 դրամի ավանդ,
300 մլն 4 հազար 322 դրամի փոխառություն,
17 մլն 135 հազար 233 դրամ,
«ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։
2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ 9 անշարժ և 6 շարժական գույքերի՝ ավտոմեքենաների, նկատմամբ (4-ը՝ կոլեկցիոն) գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Դատախազությունից հայտնել են, որ դրամական միջոցներն ու ՍՊ ընկերության բաժնեմասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են։
