Մհեր Գրիգորյանը և Արիե Լայթսթոունը ձեռք են բերել պայմանավորվածություններ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում առաջիկա անելիքների վերաբերյալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ խաղաղության առաքելություններով հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:


Զրուցակիցները դրական են գնահատել «ԹՐԻՓՓ» երկաթուղու, ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ ընդգծելով դրանց կարևորությունը հետագա աշխատանքների, այդ թվում՝ շինարարության մեկնարկի նախապատրաստման տեսանկյունից։


Կողմերը մտքեր են փոխանակել նաև «ԹՐԻՓՓ» զարգացման ընկերության հիմնադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և արձանագրված առաջընթացի շուրջ։


Այս համատեքստում ընդգծվել է բաժնետիրական համաձայնագրի և ընկերության կանոնադրության շուրջ բանակցությունների ավարտի կարևորությունը։


Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ նախագծի շրջանակներում առաջիկա անելիքների վերաբերյալ։