ՀՀ նախագահի հրամանագրերով հետ են կանչվել մի շարք դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ վարչապետի առաջարկությամբ զբաղեցրած պաշտոններից հետ են կանչվել Կանադայում (Անահիտ Հարությունյան), Արգենտինայում (Հովհաննես Վիրաբյան), Հունաստանում (Տիգրան Մկրտչյան), Բուլղարիայում (Ծովինար Համբարձումյան), Իսրայելում (Արման Հակոբյան), Նիդերլանդներում (Վիկտոր Բիյագով) ՀՀ դեսպանները, ինչպես նաև ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։