Սպիտակում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում համայնքապետի ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանը գրել է.
«Արդարությունը դատարանում հաղթեց, իսկ վարկաբեկման հերթական փորձը ձախողվեց
Համայնքի ղեկավարի տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին պաշտոններից ազատելու հիմքով թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմել էր դատարան՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը։
ՀՀ վարչական դատարանը, քննելով գործը, մերժել է հանձնաժողովի հայցը։
Դատարանն արձանագրել է, որ Քաջայր Նիկողոսյանին վերագրվող գործողությունները կատարվել են նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ և չեն կարող որակվել որպես նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում։
Վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Սա հերթական առիթն է հիշեցնելու, որ մարդու բարի համբավն ու հեղինակությունը վարկաբեկելու յուրաքանչյուր փորձ ենթադրում է նաև բարոյական պատասխանատվություն։
Բարոյական արժեքների մասին խոսելիս կարևոր է հիշել նաև բարոյական պատասխանատվության մասին։
Դատական որոշումը՝ ստորև։ Մեկնաբանություններն ու եզրահանգումները թողնում ենք ձեզ»։