Արմավիրի մարզի 18-ամյա բնակչուհին առևանգել է իր 10 ամսական երեխային

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 23։15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լաուրա Թ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիր քաղաքի Գայի փողոցից Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Լիա Ս.-ն առևանգել է իր 10 ամսական մանկահասակ երեխային՝ Ա. Թ.-ին, և տարել անհայտ ուղղությամբ։


Shamshyan.com-ի հաղրոդմամբ՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լիա Ս.-ն մանկահասակ երեխային տարել և թաքցնում է Արարատի մարզի Մասիս բնակավայրում գտնվող AV հյուրանոցում։


Նոյեմբերի 13-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, նշված հասցեից Լիա Ս.-ին և երեխային հայտնաբերել են։ Ոստիկանները Լիա Ս.-ին ձերբակալել և երեխայի հետ տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին։