Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Լոնդոն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Միացյալ Թագավորություն։


Նա Լոնդոնում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը կմասնակցի «Ապագայի ռեսուրսների ապահովում 2026» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։


Խուդաթյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին, տեղեկանում ենք վարչապետի որոշումից։