ՀՀ ԱԳՄԱՆ և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիաների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Նոյեմբերի 27֊ին՝ Աբու Դաբի կատարած այցի շրջանակներում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մուհամմադ Իբրահիմ Ալ֊Դահերիի հետ։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերապատրաստման ծրագրերով փոխանակումների` արդեն իսկ ձևավորվող ավանդույթը, և մտքեր փոխանակել հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ։


Կողմերը ստորագրել են նաև ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:


Հանդիպման ավարտին Անի Ավետիսյանը գրառում է կատարել Անվար Գարագաշի անվան դիվանագիտական ակադեմիայի հուշամատյանում։