Ռուսաստանը մեզ արդեն դավաճանել է․ պետք է դաս առնել պատմությունից․ Փայլան

Եթե ասենք Արցախն ենք ուզում, 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ․ ինչպես պիտի կռվենք։


Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Կարո Փայլանը։


«Եթե ասենք Արցախն ենք ուզում, Մուշն ենք ուզում։ Սրա համար ինչ է պետք, պետք է կռվել։ Ինչպես պետք է կռվենք․ 90 միլիոն թուրք այս կողմում է, 10 միլիոն ադրբեջանցի՝ այն կողմում, 3 միլիոն հայ՝ այստեղ։ Ինչպես պիտի կռվենք։ Պաղեստինը կռվեց Իսրայելի հետ, Ռուսաստանը և Ուկրաինան կռվում են, ի՞նչ է արդյունքը․ կորուստ։


Մենք հնարավորություն ունե՞նք 90 միլիոն թուրք այս կողմում, 10 միլիոն ադրբեջանցի այն կողմում․ շանս ունե՞նք, չեմ կարծում։ Պետք է կարծենք Ֆրանսիան, Ամերիկան մեզ պետք է օգնի, Ամերիկան պետք է մեզ օգնի։ Ռուսաստանը մեզ արդեն դավաճանել է։ 70 տարի Ռուսաստանին ենք վստահել․ պետք է դաս առնել պատմությունից»,- ասել է Փայլանը։