Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը:
ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի 21-ին, «Օտար լեզուները»՝ հունվարի 27-ին, «Ֆիզիկա», «Հայոց պատմություն» առարկաներինը՝ հունվարի 28-ին, «Մաթեմատիկա» առարկայինը՝ փետրվարի 3-ին, իսկ «Կենսաբանություն» և «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն փետրվարի 4-ին:
ԳԹԿ տնօրենի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 1-ին փուլի քննական կենտրոնների ցանկը։ Դրանք 42-ն են. 14-ը՝ Երևանում և 28-ը՝ մարզերում.
Երևան Թիվ 6 հիմնական դպրոց Թիվ 11 հիմնական դպրոց Թիվ 29 ավագ դպրոց Թիվ 57 հիմնական դպրոց Թիվ 62 ավագ դպրոց Թիվ 88 հիմնական դպրոց Թիվ 118 ավագ դպրոց Թիվ 135 հիմնական դպրոց Թիվ 155 հիմնական դպրոց Թիվ 168 հիմնական դպրոց Թիվ 170 ավագ դպրոց Թիվ 189 ավագ դպրոց Թիվ 190 ավագ դպրոց Թիվ 200 հիմնական դպրոց
Արագածոտնիմարզ Աշտարակի թիվ 1հիմնական դպրոց Օհանավանի միջնակարգ դպրոց
Արմավիրիմարզ Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց
Արարատիմարզ Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոց Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց
Գեղարքունիքիմարզ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց Գավառի թիվ 3 հիմնական դպրոց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոց
Լոռումարզ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոց
Կոտայքիմարզ Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց Չարենցավանի ավագ դպրոց
Շիրակիմարզ Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց
Սյունիքիմարզ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց Կապանի թիվ 6 հիմնական դպրոց Կապանի թիվ 7 հիմնական դպրոց
Տավուշիմարզ Իջևանի ավագ դպրոց Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց