Կոտայքի մարզում գտնվող ռեստորաններից մեկում Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ կրակոցների դեպքի վերաբերյալ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից Сivic.am-ին փոխանցեցին, որ հունվարի 11-ին, ժամը 23.00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է։ Ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ. ծնված մի տղամարդու։
«Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- նշեցին կառույցից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում կռիվ է եղել, որին մասնակցել է նաև ԳՇ պետի նախկին պետ Տիրան Խաչատրյանը, որը կրակոցներ է հնչեցրել ու մարմնական վնասվածք հասցրել կռվին չառնչվող ռեստորանի հյուրերից մեկին։ Դեպքից հետո, ըստ տարածվող լուրերի, Խաչատրյանը դիմել է փախուստի։