Մբապեի երազանքը «Ռեալն» է, իսկ «Ռեալի» երազանքը՝ Մբապեն. Գուտի
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին վստահ է, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Արքայական ակումբ։

«Մբապեի երազանքը տեղափոխությունն է «Ռեալ», իսկ «Ռեալի» երազանքը Մբապեին ձեռք բերելն է։ Ի վերջո, նրանք ստիպված կլինեն պայմանավորվել։ Խնդիրը միայն ֆուտբոլը չէ, սա բիզնես է։ Բայց Ֆլորենտինո Պերեսն ամբողջ կյանքի ընթացքում զբաղվում է դրանով, այդ պատճառով էլ «Ռեալի» լավագույն նախագահն է։

Ֆլորենտինո Պերեսը նման գործարքներ է կատարել Ֆիգուի, Բեքհեմի, Ռոնալդուի, Զիդանի տրանսֆերների դեպքում, հիմա նույնը կանի Մբապեի հետ։ Այլ տարբերակ չկա»,- Գուտիի խոսքը մեջբերում է Marca-ն։