Նախագահ Արմեն Սարգսյանը հետ չի ուղարկել ԳՇ պետին ազատելու՝ վարչապետի առաջարկը․ վարչապետի խոսնակ

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ նախագահ Արմեն Սարգսյանը հետ չի ուղարկել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի առաջարկը։ Նշենք, որ այդ մասին գրել էր «Հրապարակը»։

3 օրվա ընթացքում նախագահն իրավունք ունի կառավարություն հետ ուղարկել վարչապետի առաջարկն՝ իր առարկություններով։ Այսօր արդեն 2րդ օրն է։ 

Եթե Արմեն Սարգսյանը հետ չուղարկի վարչապետի առաջարկը, այն ուժի մեջ կմտնի 3 օրը լրանալուն պես։