Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

«Հարավային Կովկասի տարածաշրջանն այժմ մտել է ավելի կայուն և խաղաղ փուլ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։


Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

Նա նշել է, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ միջնորդությամբ Երևանն և Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասը արդեն մտել է խաղաղության փուլ։

 

Հաջիևի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային կայունության տեսանկյունից, և հակամարտությունը կարելի է դիտարկել որպես անցյալում մնացած փուլ։