Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիի Քվեմո Փոնիճալա թաղամասում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած գազի պայթյունի զոհերի հիշատակին։


Պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի բնակարաններից մեկում՝ գազի կուտակման հետևանքով։ Դեպքի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ երեխա, ևս 5-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել նաև երեքամյա աղջնակի, որը չի տուժել։


Պայթյունի հետևանքով շենքի մի մասը փլուզվել է։ Քաղաքապետարանի տվյալներով՝ շենքի երկու մուտքն այլևս բնակության համար պիտանի չէ։ 28 ընտանիք տեղափոխվել է հյուրանոցներ։


Սգո օրը երկրում կարգելվեն զանգվածային ժամանցային միջոցառումները, իսկ պետական շենքերի վրա դրոշները կխոնարհվեն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։