«Ուրարտու»-ն ուկրաինացի նոր կիսապաշտպան ունի
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը համալրել է կազմը․ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկի հետ։

Կրավչուկը հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Օլիմպիկ Դոնեցկի», «Վորսկլայի» կազմերում, 2 մրցաշրջան անցկացրել ռուսական առաջին լիգայի Մոսկվայի «Տորպեդոյում»: 

26-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել է իռլանդական «Կորկ Սիթի» ակումբից։ 

 «Ուրարտու»-ն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում: