Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ՝ Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը՝ նշելով, որ այս իրադարձությունը համընկել է թանգարանի  հիմնադրման 9-ամյակի հետ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելել է, որ նմանատիպ գործընթացները պահանջում են տևական և հետևողական աշխատանք՝ տարբեր գերատեսչությունների ընդգրկմամբ: