ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է դիմումը, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի: Այս մասին «
Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ արձագանքելով պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված երևանյան հուշարձանի պղծման դեպքին:
Նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Տեղեկատվության համաձայն՝ նա ծաղկեպսակներից պոկել և տրորել էր Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր՝ վիրավորական արտահայտություններով գործողությունները և հրապարակելով այն։
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր
Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պղծված՝ պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի դեպքի առթիվ։