Այսօր պաշտոնից ազատված էկոնոմիկայի փոխնախարարին իրավապահները տարել են Քննչական կոմիտե
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր պաշտոնից ազատված էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն իրավապահները տարել են Քննչական կոմիտե:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անի Իսպիրյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից: