Երկու ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրենը, մյուսների մասով էլ քննվում են կալանավորման վերաբերյալ միջնորդությունները
Երկու ամիս ժամկետով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչների բողոքը։ Այդ մասին լուրը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում երեկ տեղի ունեցած ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև «Սիներջի» ընկերության մի խումբ աշխատակիցներ։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին էլ մի քանի անձի մասով դեռևս քննվում են քննիչների ներկայացրած կալանավորման վերաբերյալ միջնորդությունները։