Գրիգոր Մինասյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. ինչ է քննարկվել
Ազգային ժողովում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվերներ ստանալու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել գործող կարգավորումներին, պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման վերաբերյալ առաջարկվող կարգավորումներին: Քննարկման մասնակիցները բարձրաձայնել են նվերների ինստիտուտի հետ կապված գործնական և օրենսդրական խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` գործող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Արդարադատության նախարարը վերահաստատել է, որ պաշտոնատար անձանց բարեվարքության ապահովումը և կոռուպցիայի կանխարգելումը Կառավարության գործունեության գերակա ուղղություն են, և այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի պաշտոնատար անձանց տրվող նվերների վերաբերյալ հստակ, կանխատեսելի և ամբողջական օրենսդրական կարգավորումներ ունենալը»,- ասված է հաղորդագրության մեջ: