Ռոբերտ Քոչարյանի որդու, պատգամավոր Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է՝ դատարան։
Լրացում. Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառվեց՝ բացակայելու արգելք խափանման միջոցը»:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարարներն այդ օրն առավոտից մի շարք կենտրոնական փողոցներ էին փակել, ոստիկանները կարճ ժամանակ անց բացել էին փողոցներն ու բերման ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց:
Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր 2 ամսով: Հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին կալանքը երկարաձգել 2 ամսով: Քոչարյանը սեպտեմբերի 25-ին մեկ ամսով կալանավորվել էր:
Քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։