Դանիել Իոանիսյանը ճանաչվել է տուժող, տվել ցուցմունք՝ հայտնելով իր կասկածները. ՔԿ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Դանիել Իոաննիսյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 8-ին՝ ժամը 12:55-ին Երևան քաղաքի Դավթաշեն, Պարիս Հերունու փողոցում կայանված իր «Volvo» մակնիշի ավտոմեքենայի վրա նկատել է հրկիզման հետքեր, որի արդյունքում մասամբ այրվել է մեքենայի հետևի թափարգելը:
ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում ավտոմեքենայի թափարգելի վրա առկա են եղել վառված հետքեր, իսկ նշված ավտոմեքենայի կողային հատվածում, բետոնե ծածկի վրա առկա է ապակե /տարա/ շիշ։ Դ․ Իոանիսյանը ճանաչվել է տուժող, տվել ցուցմունք՝ հայտնելով իր կասկածները։
Նշանակվել են դատանյութագիտական, դատամատնադրոշմային, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, առկա տվյալներն ստուգելու, առերևույթ հացնագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։