Մեղադրյալներից ոչ ոք կալանավորված չէ՝ բացառությամբ ընկերության 71-ամյա ղեկավարի․ Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը
«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ․
«Երեկ դատախազի որոշմամբ փոխվեց «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության գնումների մասնակցության գործով երկու մեղադրյալի խափանման միջոցը՝ այն պատճառաբանությամբ, որ նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը։
«Հիմա մեղադրյալներից ոչ ոք կալանավորված չէ՝ բացառությամբ ընկերության 71-ամյա ղեկավարի։ Այսինքն՝ իրավապահ համակարգի գործելաոճը դառնում է և’ ապօրինի, և՛ խտրական», - նշել են փաստաբանները։