Մեր տեղեկություններով՝ ընդդիմությունը ամենամեծ հույսերն ուներ Սյունիքում հակաիշխանական մեծ ալիք բարձրացնելու, հատկապես, որ Սյունիքի համայնքապետերի մեծ մասը հանդես է եկել վարչապետի հրաժարականի պահանջով: Սակայն Կապանում հանրահավաքը ցույց տվեց, որ այդ ակնկալիքները սին էին։ Նույնիսկ վարչական և այլ ռեսուրսների կիրառման արդյունքում հավաքին մասնակիցների թիվը հեռու է սպասվածից։