Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը դատարանը կհրապարակի ժամը 13:00-ին
Հակակոռուպցիոն դատարանը Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից:

Փետրվարի 15-ին Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: