Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը:

Դատարանը բավարարեց Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանք նշանակելու միջնորդությունը։

Միաժամանակ՝ Քերոբյանի արգելվեց նրա բնակարանում հյուրընկալել և շփում ունենալ այլ անձանց հետ։ Արգելվեց նաև օգտագործել հեռախոս, ունենալ նամակագրություն և այլն։

Դատարանի դահլիճում լրագրողների հարցերին ի պատասխան Վահան Քերոբյանն ասաց, որ խափանման միջոցի որոշումը կբողոքարկվի։