Այսօր՝ փետրվարի 28-ին ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով 7-րդ դասարանի պատմության դասագրքերի մասին հարցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց. «Ինչպես, որ պայմանավորվել էինք բոլոր պայմանավորվածությունները պահպանված են: Այսինքն կազմվել է ամփոփաթերթ, որում ներառված են եղել ստացված բոլոր կարծիքները, դիտարկումները, առաջարկությունները և այդ ամփոփաթերթում նաև դասագրքի հեղինակը արտացոլել է իր դիրքորոշումը: Ամփոփաթերթը հանրայնացվել է նախարարության կայքում և ուղարկվել է երրորդ անկախ կարծիքի»: