Շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են դպրոց, և նրանց մի շաբաթից էվակուացնելու կարիք չի լինում. վարչապետ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով դպրոցների, մարզադահլիճների շահագործման ժամկետների սահմանումը, ասաց. «Երկու դիլեմա կա. մեկը այն, որ ասենք՝ հա, լավ, կառուցեք՝ երբ կկառուցեք, ինչը նշանակում է, որ այդ շինարարություններն անվերջ կշարունակվեն: Երկրորդը՝ հստակ ժակմետներ դնենք, բայց մի իքս պահի այդ ժամկետը պետք է երկաթյա լինի»:
Նրա խոսքով՝ գործնականում գնում-տեսնում են, որ շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել, շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ չի հասել, բայց հոսանքը տեղ չի հասել, շինարարությունն ավարտվել է, գույքը հասել է, հոսանքը միացրել են, բայց ջուր չկա. «Ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են այնտեղ, և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից»: