ԿԳՄՍ նախարարությունից հերքում են առաջին դասարանցիների օրումեջ դպրոց հաճախելու մասին լուրերը։ Այս մասին սեպտեմբերի 1-ին իր էջում գրառում էր կատարել Յուլիա Անտոնյան անունով ֆեյսբուքյան օգտատերը։
«Հարգելի ԿԳՄՍ, էն որ առաջին դասարանցու դպրոց գնալը օրը մեջ եք դարձնում՝ հենց սեպտեմբերի մեկին, բա չե՞ք հարցնում՝ հինգ-վեց տարեկան երեխաներին տանը մի ամբողջ օր ո՞վ է պահելու, երբ ծնողները աշխատանքի են։ Ժամանակ էլ չեք տալիս խնդիրը կարգավորելու համար»,- գրել էր նա։
Civic.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ, ով հերքեց այս տեղեկությունը. «10 օր է արդեն՝ հայտարարում ենք, որ դասերը սկսվելու են ամենօրյա ռեժիմով։ Հիմա մի փոքր փաստաթղթային ու տեխնիկական խնդիր կա, և գուցե որոշ դպրոցներ ուղղակի այդպես սկսեն, բայց հաջորդ շաբաթվանից բոլորը ամենօրյա ռեժիմով են հաճախելու դպրոց»։