Հայաստանը պարտվեց Չեխիային ընկերական խաղում 2-1 հաշվով
Քիչ առաջ Պրահայում ավարտվեց Չեխիա-Հայաստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը, որտեղ Հայաստանը պարտվեց  2-1 հաշվով։

Հայաստանի հավաքականից Էդգար Սևիկյանը 14-րդ րոպեին բացեց հաշիվը։ Մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։

Արդեն երկրորդ խաղակեսում Չեխիայի հավաքականն ուներ առավելություն և 74-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլն իր ակտիվում գրանցեց Թոմաս Խորին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, և դաշտի տերերը հաղթեցին 2։1 հաշվով։