Խորհուրդ եմ տալիս Գերմանիայի արտգործնախարարին գնել քարտեզ, դասագիրք և ծամոն. Զախարովա
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԳԴՀ ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուզում է պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին:
«Ուզում եմ հարցնել Բերբոքին՝ նա տեղյա՞կ է, որ ռուսական բազաները չէ, որ շրջապատել են ՆԱՏՕ-ի երկրները, այլ ՆԱՏՕ-ն է ընդլայնվել դեպի արևելք Ռուսաստանի պարագծով»,-ասել է Զախարովան։
Զախարովան նաև խորհուրդ է տվել Գերմանիայի արտգործնախարարին գնել քարտեզ, դասագիրք և ծամոն, «որպեսզի ավելի քիչ ասի նման անհեթեթ բաներ»։
Մարտի 30-ին Բերբոքը Funke մեդիախմբի թերթերին տված հարցազրույցում հայտարարել է, որ Պուտինի նպատակը «ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ ներքաշելն է»։