ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ալբանիայի Հանրապետություն (Տիրանա)։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի մայիսի 28-30-ը գործուղել Ալբանիայի Հանրապետություն (Տիրանա)՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին և գլոբալ քաղաքականության ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Ժաննա Անդրեասյանի՝ Ալբանիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ալբանիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ: